2018 թվականին «Տղամարդկանց առողջության եվրասիական կոալիցաի» (ECOM) կողմից ֆինանսավորվող «Առողջության իրավունք» ծրագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետությում առաջին անգամ իրականացավ MSMIT գործիքի խթանման համար երեքանգամյա դաընթացներ։
Դասընթացի նպատակն է MSMIT գործիքի կիրառումը որպես երկրում ՏՍՏ անձանց համար համապատասխան ծառայությունների փաթեթի ձեռնարկ:
Այս գործիքը նախատեսված է առողջապահական հիմնարկների աշխատակիցների, ՄԻԱՎ-ի և սեռավարակների ոլորտում ծրագրերի ղեկավարների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, համայնքային և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների համար:
Առաջին հանդիպումը տեղի ունեցավ 2018 թվականի հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 2-ը ՀՀ-ի ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի կանխարգելման ոլորտների ՀԿ ներկայացուցիչների մասնակցությամբ, որի ընթացքում միջազգային փորձագետ Սվյատոսլավ Շերեմեդը մասնակիցներին ներկայացրեց MSMIT գործիքի էությունն ու նրա կիրառման կարևորությունը։ Այնուհետև Մասնակիցների հետ համատեղ, կարծիքների փոխանակման շնորհիվ կազմվեց «Ծառայությունների հիմնական և ընդլայնված փաթեթ», որը իր մեջ ներառում է ՄԻԱՎ-ի արդյունավետ կանխարգելման համար ՏՍՏ անձանց համար նախատեսված բոլոր հնարավոր ծառայությունները։
Երկրորդ հանդիպման ժամանակ, 2018 թվականի նոյեմբերի 5-ին, «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ (ՆՍՀԿ) գրասենյակում Ս․ Շերեմեդն ու ՆՍՀԿ-ի աշխատակիցները վերանայեցին, մանրամասնեցին ու վերջնականացրին «Ծառայությունների հիմնական և ընդլայնված փաթեթ»-ը։
Երրորդ օրը, 2018 թվականի նոյեմբերի 6-ի հանդիպումը տեղի ունեցավ ՀՀ ՄՀՀ-ի, ՀՀ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի և Առողջապահության Նախարարության ներկայացուցիչների հետ, որի ժամանակ Ս․ Շերեմետը ներկայացուցիչներին նույնպես ներկայացրեց MSMIT գործիքի էությունն ու կիրառման կարևորությունը։ Այնուհետև «Առողջության Իրավունք» ծրագրի համակարգող Ալիկ Ուստյանը ներկայացրեց մշակված «Ծառայությունների հիմնական և ընդլայնված փաթեթ»-ը, որի ընթացքում եղան բազմաթիվ առաջարկներ, որոնք ընդգրկվեցին վերը նշված փաթեթում։
«Ծառայությունների հիմնական և ընդլայնված փաթեթ»-ը նախատեսվում է որպես շահերի պաշտպանության գործիք ներդնել ՄԻԱՎ-ի հակազդման ազգային ծրագրում։
Սույն դասընթացը կազմակերպվել է «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի կողմից իրականացվող «Առողջության իրավունք» ծրագրի շրջանակներում՝ Տղամարդկանց Առողջության Եվրասիական Կոալիցիայի (ECOM) որը ֆինանսական և տեխնիկական աջակցությամբ ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ պայքարի Գլոբալ Հիմնադրամի ֆոնդերի հաշվին։